Թբիլիսիի դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի կալանքը։ Հաղորդվում է, որ դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը։ Նման խնդրանքով միջնորդություն էին ներկայացրել մի խումբ վրացի լրագրողներ։
Սադիգովի կինը՝ Սևինջ Սադիոգովան «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ իր ամուսինն արդեն133 օր է՝ հացադուլի մեջ է։
«Վերջին շաբաթներին նրան դեղորայքով և վիտամիններով հագեցած հեղուկներ են տվել՝ կանխելու արյան շաքարի անկման և կոմայի վտանգը», - փոխանցել է լրագրողի կինը՝ հավելելով, որ Աֆղան Սադիոգովի քաշը վերջին ամիսներին 95 կգ-ից հասել է 54-ի։
Անցած շաբաթներին ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վրացական իշխանություններին Սադիգովին չարտահանձնել Ադրբեջան քանի դեռ չկա վերջնական վճիռ նրա դեմ հարուցված քրեական գործով: