Մատչելիության հղումներ

Վրաստանը գեներատորներ կուղարկի Ուկրաինա


Վրաստանի կառավարությունը որոշել է Ուկրաինային գեներատորներ փոխանցել՝ ընդհանուր ավելի քանի 500 հազար դոլար արժողությամբ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած կարգադրությունը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

Վրաստանը նախկինում ևս մարդասիրական օգնություն է ցուցաբերել Կիևին։ Ընդ որում, երկրների միջև քաղաքական հարաբերությունները փաստացի դադարեցված են: Դրանք լարվեցին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, երբ իշխող «Վրացական երազանքը» հայտարարեց, որ պատժամիջոցներ չի սահմանի Մոսկվայի դեմ:

Հայաստանը ևս ավելի վաղ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG