Մատչելիության հղումներ

Վրաստանում հերթական ընդդիմադիրն է ձերբակալվել


Ընդդիմադիր «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն և երիտթևի երեք անդամները, Թբիլիսի, Վրաստան
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն և երիտթևի երեք անդամները, Թբիլիսի, Վրաստան

Վրաստանի ոստիկանությունն անցած գիշեր Թբիլիսիի կենտրոնում բերման է ենթարկել ընդդիմադիր «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեին և քաղաքական այս ուժի երիտթևի երեք անդամներին։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդդիմադիրները բերման են ենթարկվել այն պահին, երբ վերադառնում էին Ռուսթավելիի պողոտայում կազմակերպված հանրահավաքից։

Խուզարկության ժամանակ բերման ենթարկվածներից մեկի՝ Բեկա Բերձիշվիլիի մոտ լազերային ճառագայթներ արձակող սարք է հայտնաբերվել, նրան տուգանել են 2 հազար լարիով (շուրջ 280 հազար դրամ)։ Մյուս ընդդիմադիներին մի քանի ժամ ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո ազատ են արձակել՝ նախապես նրանց դեմ վարչական վարույթ հարուցելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG