2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում 199 հազար 109 չափահաս քաղաքացի ո՛չ անձնագիր, ո՛չ անձը հաստատող այլ փաստաթուղթ չունի։
Սա է վկայում Արդարադատության նախարարության ծառայության զարգացման գործակալության տվյալները, որ տրամադրվել են ի պատասխան «Ազգային շարժումից» պատգամավոր Թինա Բոկուչավայի հարցմանը։
Ավելին, ընդհանուր առմամբ, չափահաս և անչափահաս ավելի քան 882 հազար քաղաքացիներ անձը հաստատող փաստաթուղթ չունեն։
Ըստ պատկան մարմնի հրապարակած տվյալների՝ Վրաստանում ակտիվ անձնագիր ունի ընդամենը 458 հազար 234 քաղաքացի, որոնցից 164 հազար 371-ը անչափահաս են։
Անձը հաստատող էլեկտրոնային վկայական ունեն 3 միլիոն 345 հազար 272 քաղաքացիներ, ներառյալ անչափահասները։