Վրաստանն աջակցում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրին, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հույս հայտնելով, որ այն շուտով կյանքի կկոչվի։
«Մենք աջակցում ենք ԱՄՆ խաղաղության ծրագրին և հուսով ենք, որ այն շատ շուտով հաջողությամբ կպսակվի», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Վրաստանն, ի պաշտպանություն Ուկրաինայի, միացել է «ավելի քան 600 փաստաթղթերի»։
«Այս երեք տարիների ընթացքում մենք միացել ենք ավելի քան 600 փաստաթղթերի, բանաձևերի որոնք դատապարտում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան, պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,- հայտարարել է Կոբախիձեն։