Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցի առնչությամբ բանաձև է ընդունել


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 93 կողմ ձայնով ընդունել է Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների կողմից մշակված բանաձևը՝ ընդգծելով Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցը։ Բանաձևին դեմ է քվեարկել 18 երկիր, 65 երկիր՝ ձեռնպահ։

Թրամփի վարչակազմը ձևակերպումները մեղմացնելու փորձերից հետո դեմ է քվեարկել այդ բանաձևին և ներկայացրել իր սեփականը, որը պարզապես հակամարտությունը դադարեցնելու կոչ էր: Երկուսն էլ ընդունվեցին, սակայն բռնելով Ռուսաստանի կողմը իր եվրոպական դաշնակիցների մեծամասնության դեմ՝ Միացյալ Նահանգները կտրուկ շեղվում է անցյալից:

Ուկրաինական կողմի տվյալներով՝ պատերազմի հետևանքով առնվազն 46 հազար ուկրաինացի զինվոր սպանվել է, վիրավորվել՝ մոտ 380 հազարը։ Արևմտյան լրատվամիջոցների հաշվարկներով՝ դեկտեմբերի դրությամբ ռուսական կողմից սպանվածների և վիրավորների թիվը գերազանցում է 700 հազարը: Սեփական կորուստների մասին ճշգրիտ տվյալներ Մոսկվան մինչ օրս չի հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG