Մատչելիության հղումներ

Հունվարի վերջին նախատեսված է Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան


Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորաշվիլին Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ քննարկել է երկու երկրների միջև «ավանդական բարեկամական հարաբերությունները» և երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր, այս մասին ասված է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ երկու պաշտոնյաները քննարկել են նաև հաջորդ շաբաթ նախատեսված Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: Նշվում է, որ այս ամսվա վերջին նախատեսված է նաև արտգործնախարար Բոչորաշվիլիի այցը Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG