Մատչելիության հղումներ

«Անհրաժեշտության դեպքում, Թբիլիսին կօգտագործի իր ներուժը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համար»․ Բոչորիշվիլի


Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի

«Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, լիովին կօգտագործի իր ներուժը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար», - Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բյարոմվի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Վրասատանի արտգործնախարարության փոխանցմամբ, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։

«Վրաստանը միշտ հավատարիմ է եղել և կշարունակի լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այն միշտ պատրաստ է նպաստելու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», - ընդգծել է արտգործնախարարը:

Պաշտոնական Թբիլիսին բազմիսց հայտարարել է, որ պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, եթե լինի շահագրգռվածություն։

Բոչորիշվիլին ու Բայրամովը վերահաստատել են նաև երկու երկրների վճռական աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Վրաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ նոր կառավարության համար կարևոր է ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ նկատելով, թե՛ Վրաստանը, թե՛ Եվրամիությունը մեծ աշխատանք ունեն անելու Թբիլիսիի՝ ԵՄ-ին միանալու ճանապարհին։

2024-ի նոյեմբերին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության շուրջ բանակցությունները։ Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին։ Կառավարության հեռացման պահանջով հազարավոր քաղաքացիներ ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG