Մատչելիության հղումներ

Վուչիչ․ «Չեմ կարծում, որ մոտ ապագայում Սերբիան կանդամակցի Եվրամիությանը»


«Սերբիան հազիվ, թե մինչև 2028 թվականն անդամակցի Եվրամիությանը», - այսօր հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ նշելով՝ դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ժամանակ առ ժամանակ ԵՄ և Բելգրադի շահերը չեն համընկնում։

«Ես իհարկե կարող եմ ասել, որ Սերբիան 2028-ին հաստատ կդառնա ԵՄ անդամ։ Բայց ես չեմ ցանկանում խաբել իմ քաղաքացիներին, ես որևէ մեկին խաբելու ցանկություն չունեմ», - հայտարարել է Վուչիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG