Մատչելիության հղումներ

Վնասվել է Լեհաստանը Ուկրաինային կապող երկաթիծը՝ պայթուցիկ սարքի պատճառով


Լուսանկարը՝ Լեհաստանի վարչապետի X-ի էջից
Լուսանկարը՝ Լեհաստանի վարչապետի X-ի էջից

Այսօր առավոտյան վնասվել է Լեհաստանը Ուկրաինային կապող երկաթիծը՝ պայթուցիկ սարքի պատճառով, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Միջադեպը տեղի է ունեցել Վարշավա-Լյուբլին գծում։

Ոստիկանությունը հաստատել է, որ գնացքում եղել են երկու ուղևոր և մի քանի աշխատող։ Նրանցից ոչ մեկը չի տուժել:

Հաղորդումից կարճ ժամանակ անց Տուսկը հայտարարել է, որ չի բացառում դիվերսիան։ Ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Դուշչիկը հայտարարել է, որ վնասը պայթյունի հետևանք չէ, այլ մանրամասներ չի հայտնել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG