Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հաստատում է՝ Մոսկվայի հետ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 18-ին


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում, 17-ը փետրվարի, 2025թ․
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում, 17-ը փետրվարի, 2025թ․

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հաստեց ՝ փետրվարի 18-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորրհրդական Մայք Ուոլտցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Սաուդյան Արաբիայում հանդիպում կունենան ռուսաստանյան պատվիրակության հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ այդ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ ռուսաստանյան պատվիրակության խնդիրն է լսել ամերիկացիների առաջարկները։

«Գիտեք, որ մենք միշտ, երբ մեր գործընկերների առաջարկով մեկնում ենք բանակցությունների, առաջին հերթին ցանկանում ենք լսել նրանց», - ՌԴ արտգործնախարարի խոսքերն են մեջբերում ռուսաստանյան պետական լրատվամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG