Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ պատարագին:
Թադե քահանա Թախմազյանի հարցը դրված է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովում քննության:
Տեր Թադեն ևս ընդվզում է հոգևոր վերնախավի դեմ: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը, քահանայի պատմուճանի տակ՝ ողջունվում»:
Նախորդ երկու շաբաթներին վարչապետը Օհանավանի Հովհաննավանք եկեղեցում մասնակցել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) մատուցած կիրակնօրյա պատարագներին:
Մայր Աթոռը նրան կարգալույծ է հռչակել ու արգելել եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը «հոգեկործան նախաձեռնություն» անվանել: