Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, սակայն Ռուսաստանի շահերը պետք է հաշվի առնվեն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ես հասկանում ենք կանոնավոր հաղորդակցության անհրաժեշտությունը», - պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լավրովը:
«Դա կարևոր է ուկրաինական հարցը քննարկելու և երկկողմ օրակարգը առաջ մղելու համար։ Ահա թե ինչու մենք շփվում ենք հեռախոսով և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում անձնական հանդիպումներ անցկացնել», - ասել է ՌԴ արտգործնախարարը: