Փետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, փոխանցում է վարչապետի մամուլի քարտուղարը:
Նազելի Բաղդասարյան ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Այլ մանրամասներ խոսնակը չի հաղորդում: