Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ԱԺ նախագահը հանդիպել են ԵՄ պետությունների դեսպանների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Վարչապետի աշխատակազմից հաղորդում են, որ Փաշինյանը և դեսպանները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։

Նրանք խոսել են նաև օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։

Վարչապետը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին, թե ինչ հարցեր են տրվել նրան, հաղորդագրության մեջ չի մանրամասնվում:

Ազգային ժողովից հայտնում են, որ ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ընդունել է նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոյանը:

Նա դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող ու անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG