Մատչելիության հղումներ

Վախճանվել է լրագրող, մեկնաբան Արմեն Դուլյանը


71 տարեկանում մահացել է «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա լրագրող Արմեն Դուլյանը: Ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Արմեն Դուլյանը 1994 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, ապա Երևանի բյուրոյում՝ որպես մեկնաբան ու լրագրող:

Նա առանձնանում էր իր սուր լրագրողական ոճով, քննադատական մտածողությամբ, ամենաբարդ թեմաները պարզ մատուցելու կարողությամբ՝ արժանանալով «Ազատության» ունկնդիրների բարձր գնահատականին և սիրուն:

«Ազատության» խմբագրակազմը ցավակցում է Արմեն Դուլյանի հարազատներին մեր գործընկերոջ մահվան կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG