Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ն կարգելի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերում մարզադաշտերում Ռուսաստանի դրոշի ցուցադրումը


Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, մտադիր է արգելել Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումների ընթացքում մարզադաշտերում Ռուսաստանի Դաշնության դրոշների ցուցադրումը: Այդ մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը։

Ըստ Associated Press-ի աղբյուրի՝ անվտանգության աշխատակիցները խաղերից առաջ ստուգելու են մարզադաշտեր մտնող երկրպագուների իրերը և առգրավելու են ռուսական դրոշները: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, եթե անձը կարողանա անցկացնել դրոշը և այն պարզել՝ գտնվելով տրիբունայում:

Որոշումը կապված է Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո Ռուսաստանի նկատմամբ ՈւԵՖԱ-ի սահմանած պատժամիջոցների հետ:

Ուկրաինայի հավաքականն այսօր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում իր առաջին խաղը կանցկացնի Մյունխենի «Allianz Arena» մարզադաշտում, որտեղ կմրցի Ռումինիայի ընտրանու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG