Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողը 2026թ. մարտի 11-ից կսկսի չվերթեր իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով, հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը:
Նա սա որակել է «ևս մեկ քայլ առաջ»:
Չվերթերը կլինեն ամենօրյա:
Turkish Airlines-ը ավելի վաղ հայտարարել էր, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան: