Մատչելիության հղումներ

«Ծայրագավառային տրամաբանություն», պատարագ՝ Գառնիում. որ փուլում է եկեղեցի-իշխանություն հակասությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի կուղևորվի Գառնի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի: Վարչապետին մշտապես ուղեկցող աղոթողների խմբին այս անգամ կմիանան Կոտայքի թիմակիցները:

Ո՞վ է այս անգամ խմբագրելու պատարագի տեքստը՝ չեզոքացնելու Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Սմբատը «Ազատության» զանգերն անպատասխան թողեց, Կոտայքի թեմի առաջնորդն էլ հոգու անդորր մաղթեց ու միայն այդքանը:

Զաքարիա վարդապետ Բաղումյանն է այս կիրակի պատարագելու Մայր Աթոռում. ասում է՝ եթե նույնիսկ վարչապետը թիմակիցների հետ Մայր տաճար գար, ինչ-որ խմբեր ներխուժեին, իր գործը պատարագելը պիտի լիներ, ընդհատելու իրավունք չկա: Իրենք դեռ հույսը չեն կորցրել, որ վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները կմտքափոխվեն:

Եկեղեցին բարոյազրկված է, կաթողիկոսը ծառայում է օտարին, շարունակում են պնդել հրաժարական պահանջող եպիսկոպոսները: Ընդդիմադիրները մեջտեղ են բերում մեղադրանքը, թե Փաշինյանն է սպասարկում թուրքական օրակարգը, Թուրքիայում են որոշում, թե ով կլինի Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ծայրագավառային տրամաբանություն է՝ ըստ Նիկոլ Փաշինյանի:
Թուրք սուլթանի կամ ռուս ցարի կողմից ընդունված կանոնները դեռևս ուժի մեջ են, ասել է նա՝ նորից հիշել՝ հայրենիքը պետությունն է բանաձևը:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG