ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը օրենք է ստորագրել, որը Արդարադատության նախարարությանը հանձնարարում է հրապարակել մանկապղծության համար Միացյալ Նահանգներում մեղավոր ճանաչված, ապա բանտում ինքնասպան եղած Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերը:
Նույն օրը ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսում գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հաստատել է, որ Արդարադատության նախարարությունը 30 օրվա ընթացքում կհրապարակի Էփշտեյնի հետ կապված նյութերը: