Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է դատի տալ BBC-ին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ բրիտանական BBC հեռուստաընկերությանը՝ 2024 թվականին թողարկված վավերագրական ֆիլմում իր խոսքերը խեղաթյուրելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել Թրամփի փաստաբանների՝ բրիտանական լրատվամիջոցին ուղղված նամակի պատճենը։

Նամակում Թրամփի փաստաբանները պահանջում են մինչև գալիք ուրբաթ բոլոր օնլայն հարթակներից հեռացնել վիճահարույց հաղորդումը։ «Հակառակ պարագայում ԱՄՆ նախագահի փաստաբանները սպառնում են դատի տալ BBC-ին՝ առնվազն 1 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելով», - հաղորդում է Reuters-ը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG