Մատչելիության հղումներ

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները այլ միջուկային տերությունների հետ «հավասար հիմունքներով»:

Նա նշել է, որ նման հանձնարարական է տվել այլ երկրներում փորձարկման ծրագրերի պատճառով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը «մեծ հաջողությամբ» փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:

Վերջին անգամ ԱՄՆ-ը միջուկային զենք փորձարկել է 1992 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG