Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն՝ միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանը «մեծ հաջողությամբ» փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները «Պոսեյդոն»-ը բնութագրել են որպես հակահարվածային զենքի նոր կատեգորիա, որը կարող է առաջացնել ռադիոակտիվ օվկիանոսային ալիքներ՝ ափամերձ քաղաքներն անմարդաբնակ դարձնելով։

Պուտինը հավելել է, որ «Պոսեյդոն»-ի հզորությունը գերազանցել է «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռինը։

Օրեր առաջ, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել էր՝ Վլադիմիր Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG