ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին ասել է, որ մտադիր չէ որևէ մեկին աշխատանքից հեռացնել աղմկահարույց Signal խմբի պատճառով, որտեղ իր անվտանգության թիմը քննարկել էր Եմենում հութիների դեմ հարվածները։ Խմբում սխալմամբ ներառվել էր նաև The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, ով ավելի ուշ հոդվածներ և լուսանկարներ էր հրապարակել այդ նամակագրությունից:
Թրամփը շեշտել է, որ դեռ վստահում է ազգային անվտանգության գծով իր խորհրդական Մայք Ուոլցին, որը բացել էր խումբն ու այնտեղ լրագրողին ավելացրել։ ԱՄՆ նախագահը հութիների դեմ հարվածն անվանել է «չափազանց հաջող», իսկ մամուլում արտահոսքի քննարկումը՝ «վհուկների որս»։
«Ես կարող եմ ձեզ միայն ասել, որ դա պարզապես վհուկների որս է, և դա միակ բանն է, որի մասին մամուլը ցանկանում է խոսել, քանի որ դուք այլ բան չունեք խոսելու», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Թրամփի հանրապետական ճամբարից, հորդորել էին հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին՝ Միացյալ Նահանգների անվտանգությանը վերաբերող գաղտնի ըտեղեկությունները մասնավոր հավելվածով տարածելու համար։