Մատչելիության հղումներ

Դատախազությունը մեղադրանք առաջադրեց վրաց ընդդիմադիր առաջնորդ Խազարաձեին


Վրաստանի դատախազությունը մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր առաջնորդ Մամուկա Խազարաձեին․ վերջինիս մեկ տարվա ազատազրկում է սպառնում։

Խազարաձեին մեղադրանք է առաջադրվել խորհրդարանական ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածը «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրենսդրական պահանջը չկատարելու» համար պատիժ է նախատեսում՝ տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում, կամ պաշտոն զբաղեցնելու արգելք մինչև երեք տարի ժամկետով։
Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում ընդդիմադիր գործչի խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։

Խորհրդարանական ժամանակավոր քննչական հանձնաժողովը հարցաքննում է նախկին քաղաքական գործիչներին և զինվորականներին 2008 թվականի օգոստոսյան պատերազմի, ինչպես նաև 2003-2012 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։
Մի խումբ ընդդիմադիրներ, որոնք չեն ճանաչում նորընտիր խորհրդարանի լեգիտիմությունը, չեն ներկայացել հանձնաժողովի նիստին և հրաժարվում են մասնակցել խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG