ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևին և Մոսկվային համաձայնության գալ 30-օրյա հրադադարի շուրջ՝ սպառնալով պատժամիջոցներով, եթե հրադադարը չպահպանվի։
«Միացյալ Նագանգները 30-օրյա անվերապահ հրադադար է պահանջում։ Եթե հրադադարը չհարգվի, ԱՄՆ-ն և նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն: Հազարավոր երիտասարդ զինվորներ են ամեն շաբաթ մահանում։ Բոլորը պետք է ցանկանան, որ սա դադարեցվի», - Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը՝ շարունակելով․ - «Ես կաշխատեմ եվրոպացիների հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար։ Այս զինադադարը, ի վերջո, պետք է հանգեցնի խաղաղության համաձայնագրի»։
Ստիտակ տան ղեկավարի այս գրառումը հաջորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցին։ Զելենսկին ասել է, որ Կիևը պատրաստ է համաձայնել 30-օրյա հրադադարի «նույնիսկ այսօրվանից» և ակնկալում է, որ Մոսկվան կհամաձայնի այդ առաջարկին։
Ռուսաստանի նախագահը մայիսի 7-ին 72-ժամյա հրադադար է հայտարարել՝ զուգահեռելով այն Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների հետ։
Ուկրաինան չի ընդունել հրադադարի առաջարկը՝ պնդելով, որ Պուտինը այն հայտարարել է միայն պատերազմը ավարտելու պատրաստակամության իմիտացիա ստեղծելու նպատակով։ Զելենսկին ավելի վաղ վերահաստատել էր Ուկրաինայի պատրաստակամությունը՝ անցնելու 30-օրյա հրադադարի: