Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է՝ հրադադարն ուժի մեջ է մտել


Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այսօր, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 8-ից Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված եռօրյա հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել։

Չնայած դրան, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, ուկրաինական կողմը մարտական գործողությունները չի դադարեցրել։

«Ռուսաստանի Զինված ուժերը ուկրաինական կողմի գործողություններին հայելային պատասխան կտան և կգործեն ստեղծված իրավիճակին համահունչ», - նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Ռուսաստանի նախագահը 72-ժամյա հրադադար է հայտարարել՝ զուգահեռելով այն Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների հետ։

Ուկրաինան չի ընդունել հրադադարի առաջարկը՝ պնդելով, որ Պուտինը այն հայտարարել է միայն պատերազմը ավարտելու պատրաստակամության իմիտացիա ստեղծելու նպատակով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ վերահաստատել էր Ուկրաինայի պատրաստակամությունը՝ անցնելու 30-օրյա հրադադարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG