Մատչելիության հղումներ

Թրամփը հրաման է տվել առաջին ռազմական գործողության մասին


Պունթլենդի անվտանգության ուժերը հավաքվում են Բարիի Կալ հատվածում ԻՊ-ի բազայի գրավումից հետո, 25-ը հունվարի, 2025թ.
Պունթլենդի անվտանգության ուժերը հավաքվում են Բարիի Կալ հատվածում ԻՊ-ի բազայի գրավումից հետո, 25-ը հունվարի, 2025թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել ռազմական հարվածներ հասցնել Սոմալիում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարձրաստիճան «գրոհներ պլանավորողին», որը մյուս անդամների հետ թաքնվում է արևելաաֆրիկյան երկրում:

Փետրվարի 1-ի գործողությունը Թրամփի առաջին ռազմական գործողությունն է երկրորդ ժամկետով՝ հունվարի 20-ից պաշտոնն ստանձնելուց ի վեր:

«Այս մարդասպանները, որոնց մենք գտել ենք քարանձավներում թաքնված, սպառնացել են Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ, - «Հարվածների արդյունքում ավերվել են քարանձավները, որտեղ նրանք ապրել են, և սպանվել են բազմաթիվ ահաբեկիչներ՝ որևէ կերպ չվնասելով քաղաքացիական անձանց»:

Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը հայտարարել է, որ տեղեկացված է եղել ավիահարվածի մասին և իր «խորին երախտագիտությունն է հայտնել ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարում Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG