ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ սպառնալով տնտեսական պատերազմով։
«Այն, ինչ ունեմ իմ մտքում, շատ լուրջ է, եթե ստիպված լինեմ դա անել։ Բայց ես ուզում եմ տեսնել դրա (պատերազմի-խմբ.) ավարտը», - ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ կարող է տնտեսական պատերազմ լինել, ինչը «վատ է լինելու Ռուսաստանի համար»։
Թրամփը վաղուց է օգտագործում տնտեսական պատժամիջոցների կամ բարձր մաքսատուրքերի սպառնալիքը միջազգային հարցերում։ Նա բազմիցս նախազգուշացրել է Մոսկվայի դեմ միջոցառումների մասին, բայց դեռ դրանք չի կիրառել: Ավելի վաղ Վաշինգտոնը և Արևմուտքը ծանր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ 2022-ի փետրվարին Ուկրաինայի դեմ սկսված լայնամասշտաբ ներխուժումից հետո։