Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է Եմենում հութիների ուղղությամբ ռմբակոծությունների դադարեցման մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 6-ին հայտարարել է, որ հրամայում է դադարեցնել ԱՄՆ-ի ավիահարվածները Եմենում հութի ապստամբների վրա այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող խմբավորումը համաձայնել է դադարեցնել հարձակումները Մերձավոր Արևելքի կարևոր ծովային երթուղիներում նավերի վրա:

Թրամփի այս հայտարարությունից հետո Օմանը հայտարարել է, որ հանդես է եկել որպես միջնորդ հրադադարի հարցում և հաստատել է, որ ԱՄՆ-ի քարոզարշավն ավարտվում է:

Մայիսի 6-ին Թրամփը հայտարարել էր, որ հութիները հասկացրել են ԱՄՆ պաշտոնյաներին, որ «նրանք այլևս չեն ցանկանում պատերազմել»:

XS
SM
MD
LG