Մատչելիության հղումներ

Թրամփը անգլերենը հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով անգլերենը հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու: Նախագահը նշել է, որ դա կօգնի ապահովել «միասնական և համախմբված հասարակություն»:

«Մեր հանրապետության հիմնադրումից ի վեր անգլերենն օգտագործվել է որպես մեր ազգային լեզու», - ասվում է Թրամփի հրամանագրում, որը հրապարակվել է մարտի 1-ին:

Որոշ ակտիվիստներ մտահոգություն են հայտնել այն մասին, թե ինչպես է այս քայլն ազդելու ոչ անգլերեն խոսող մարդկանց վրա, երբ խոսքը վերաբերում է ներգաղթի խնդիրներին, քվեարկության ընթացակարգերին և օգնության հասանելիությանը:

Ըստ ԱՄՆ կառավարության կայքի՝ Միացյալ Նահանգներում մարդիկ հաղորդակցվում են ավելի քան 350 լեզուներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG