Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դրոշով երթևեկած վարորդն ու մեքենան ներկայացվել են ոստիկանություն. ՆԳՆ


Վարորդը և տրանսպորտային միջոցը, որ երթևեկել է բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով, ներկայացվել է ոստիկանություն, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին», - գրել է նա սոցիալական էջում։

Իրավապահ կառույցից խոստացել են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:

Համապատասխան տեսանյութն ավելի վաղ տարածվել էր համացանցում:

Ադրբեջանական դրոշով մեքենան մայրուղում
please wait

No media source currently available

0:00 0:00:10 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG