Մատչելիության հղումներ

Թրամփն իր սահմանած մաքսատուրքերի հետևանքով կես միլիարդ դոլար է կորցրել․ Forbes


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կես միլիարդ դոլար է կորցրել, գրում է Forbes-ը։

Ըստ Forbes-ի՝ Թրամփի կարողությունը 4,7 միլիարդ դոլարից նվազել է՝ հասնելով 4,2 միլիարդ դոլարի՝ իրեն պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքների անկման հետևանքով։

Նրա ամենաթանկ ակտիվներից մեկի՝ Trump Media and Technology Group-ի արժեքը վերջին երեք առևտրային օրվա ընթացքում նվազել է 8 տոկոսով։ Թրամփի բաժնետոմսերի մասնաբաժինը, որը որեքշաբթի օրը կազմում էր 2,2 միլիարդ դոլար, այժմ կազմում է 2 միլիարդ դոլար: Ամերիկայի նախագահի կոմերցիոն անշարժ գույքի պորտֆելի արժեքը 660 միլիոն դոլրարից հասել է 570-ի, նշում է Forbes-ը։

Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին՝ հասցնելով դրանք վերջին ավելի քան մեկ դարում ամենաբարձր մակարդակին։ Սպիտակ տան ղեկավարը որոշեց, որ Ամերիկայի հետ առևտուր անող երկրները պետք է վճարեն այնքան մաքսատուրք, որքան իրենք են սահմանել ամերիկյան ապրանքների համար․ Չինաստանի դեպքում՝ 34 տոկոս, Եվրամիության՝ 20 տոկոս, Ճապոնիայի՝ 24 տոկոս, Հնդկաստանի համար՝ 26 տոկոս։ Ընդհանուր առմամբ, որևէ երկիր դուրս չի մնացել նախագահ Թրամփի տեսադաշտից․ «նվազագույն բազային մաքսատուրքը» սահմանվել է 10 տոկոս: Այս հայտարարությունը տապալեց արժեթղթերի շուկաները՝ ցնցում առաջացնելով համաշխարհային տնտեսության մեջ:

Թրամփի պարզաբանմամբ, իր կողմից 10-ից մինչև 50 տոկոս մաքսատուրքերի սահմանումը կօգնի վերադարձնել ԱՄՆ-ի կորսված արդյունաբերական հիմքը, որը թուլացել է, իր համոզմամբ, առևտրի ազատականացման պատճառով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG