Մատչելիության հղումներ

9600 դրամ՝ հիմա, 8650՝ մեկ տարի առաջ. որքա՞ն է գնաճի բեռը


Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ թանկացել են 4․3 տոկոսով: Երկրում գնաճի տեմպերը շատ ավելի բարձր են, քան Եվրամիությունում. նոյեմբերի տվյալներով՝ ԵՄ-ում սննդամթերքի գնաճը 2․2 տոկոս է կազմել։

Հայաստանում գնաճն ավելի բարձր է եղել անցած ամբողջ տարվա ընթացքում. 2025-ի ընթացքում Եվրամիությունում գնաճի ամենաբարձր ցուցանիշը 3.4 տոկոս է կազմել, Հայաստանում 7.4 տոկոսի է հասել:

Սրան զուգահեռ, մերձբալթյան երկրներից զատ, Հայաստանի վիճակագրությունն ավելի լավն է հետխորհրդային երկրների շարքում, սննդամթերքի թանկացումն ավելի մեծ է գրեթե բոլոր մյուս պետություններում, միայն Տաջիկստանում է գնաճն ավելի մեղմ: Հարևան Վրաստանում ու Ադրբեջանում գնաճն ավելի բարձր է մի քանի տոկոսով: Առաջին հայացքից Հայաստանի օգտին այս համեմատության կողքին մեկ այլ կարևոր տվյալ կա, այս դեպքում Հայաստանը բոլորին է զիջում: Մինչ իշխանություններն անդադար հայտարարում են՝ թանկացումների, աղքատության, սոցիալական խնդիրների լուծման բանալին աշխատանքն է, գործազրկության մակարդակով Հայաստանը, ըստ Համաշխարհային բանկի, աշխարհում 21-րդ ամենաբացասական վիճակագրությունն ունի:

«Ազատության» թղթակիցը սեփական գնումներով է փորձել հասկանալ՝ որքան է գնաճի բեռը քաղաքացիների համար: Մանրամասները՝ հեռուստառեպորտաժում.


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG