Մատչելիության հղումներ

Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ մի շարք հյուպատոսություններ փակելու հարցը. NBC News


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ամբողջ աշխարհում մի շարք հյուպատոսություններ փակելու հարցը՝ ծախսերի կրճատման շրջանակներում: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ խոսքը Եվրոպայում, Կանադայում, Մեքսիկայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում հյուպատոսությունների մասին է։ Եվրոպայում հյուպատոսությունների հիմնական մասը, որոնք կարող են կրճատվել, գտնվում են Գերմանիայում և Ֆրանսիայում:

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ Թրամփը վերանայել է հյուպատոսությունների ցուցակը, սակայն վերջնական որոշում չի կայացվել։ Հնարավոր փակման ժամկետները նույնպես դեռ որոշված չեն։ Պետքարտուղարությունը հյուպատոսություններից տեղեկատվություն է խնդրել նրանց ընդհանուր գործունեության մասին. գերատեսչությունը վերանայում է դրանք, այդ թվում՝ գնահատելով դրանց «դիվանագիտական անհրաժեշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG