Թրամփի մերձավոր շրջապատը խորհուրդ է տալիս նրան չզանգել Պուտինին, քանի դեռ Ռուսաստանի նախագահը չի համաձայնել Ուկրաինայում հրադադարի ամբողջական դադարեցմանը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աբյուրները փոխանցել են, որ այս պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույց նախատեսված չէ՝ զգուշացնելով՝ չի բացառվում, որ Թրամփը հանկարծ որոշի, որ ցանկանում է խոսել Պուտինի հետ։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ NBC News-ին ասել էր, որ ծրագրում է այս շաբաթ խոսել Պուտինի հետ՝ շեշտելով, որ իրեն շատ է զայրացրել Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե Ուկրաինային դրսից կառավարվող անցումային իշխանություն է հարկավոր: Թրամփն ասել էր, որ նման սցենարի դեպքում ստիպված կլինեն նորից բանակցել նոր իշխանությունների հետ, և դեռ երկար ժամանակ գործարք հնարավոր չի լինի կնքել: Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր մինչև 50 տոկոս մաքսատուրք սահմանել ռուսական նավթի վրա, եթե մեկ ամսում Պուտինը չհամաձայնի հրադադարին։
Վերջին անգամ Թրամփն ու Պուտինը հեռախոսով բանակցել են մարտի 18-ին։ Ավելի քան երկու ժամ տևած բանակցություններում՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին։ Հեռախոսազրույցից ժամեր անց, սակայն, Մոսկվան ու Կիևը միմյանց մեղադրեցին օդային հարձակումներ իրականացնելու համար։