Մատչելիության հղումներ

Թրամփի աշխատակազմը փակել է Սպիտակ տան իսպաներեն կայքը


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երրորդ օրը նրա աշխատակազմը փակել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջի իսպաներեն տարբերակը։ Այս մասին հաղորդում է France-Presse-ը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի աշխատակազմն այս առիթով որևէ պաշտոնական բացատրությամբ մինչ այս պահը հանդես չի եկել։

Սպիտակ տան այս քայլն արդեն իսկ քննադատության է արժանացել։ «Անհապաղ վերականգնեք կայքի աշխատանքը», - X-ում գրել է ամենաազդեցիկ դեմոկրատ սենատորներից մեկը՝ Չաք Շումերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG