Մատչելիության հղումներ

Թրամփի օրոք Սպիտակ տունը կունենա ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը


Քերոլայն Լևիտ, արխիվ
Քերոլայն Լևիտ, արխիվ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար կնշանակի 27-ամյա Քերոլայն Լևիտին, հաղորդում է USA Today-ը։

Նյու Հեմփշիրում բնակվող 27-ամյա Լևիտը, ով 2024-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ եղել է Թրամփ խոսնակը, իսկ նրա առաջին նախագահության շրջանում մամուլի քարտուղարի օգնականը, կլինի Սպիտակ տան ամենաերիտասարդ խոսնակը։

«Քերոլայնը խելացի է, կոշտ և ապացուցել է, որ շատ արդյունավետ հաղորդակցվող է», - ասել է Թրամփը՝ շեշտելով․ - «Ես վստահ եմ, որ նա կօգնի փոխանցել մեր ուղերձն ամերիկացիներին»։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Ընտրություններում հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփը։ Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025-ի հունվարի 20-ին։ Նա արդեն հայտարարում է իր ապագա կաբինետում մի շարք կարևոր նշանակումների մասին։

XS
SM
MD
LG