Մատչելիության հղումներ

Թրամփ. Հայաստանի ու Ադրբեջանի հետ բարեկամությունը հավերժական է


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը: Թրամփը կից գրել է. «Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Դոնալդ Թրամփը պնդել է. «Դա ինձ համար, բայց, որ ավելի կարևոր է, նաև Միացյալ Նահանգների համար, հավերժական ընկերություն կլինի»։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը երեք երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Նրանք նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG