Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմության առաջնորդն առաջիկա օրերին հանդիպելու է Սիրիայի նախագահին


Թուրքիայի Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Օզգյուր Օզելը, արխիվ
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Օզգյուր Օզելը, արխիվ

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Օզգյուր Օզելն առաջիկա օրերին հանդիպում է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակը, նշելով, որ հանդիպման վայրն ու ժամկետը դեռևս հստակեցված չէ։

Ավելի վաղ Օզգյուր Օզելն ասել էր, թե մտադիր է հուլիսին այցելել Սիրիա։

  • Այս ամսվա սկզբին Թուրքիայի մի շարք քաղաքներում անկարգություններ էին բռնկվել. թուրքերը հարձակվել էին սիրիացիների, նրանց ունեցվածքի ու ավտոմեքենաների վրա։ Բռնությունները սկսվել էին, երբ սոցցանցերում լուր էր տարածվել, թե Կայսերի քաղաքում իրավապահները բերման են ենթարկել սիրիացի տղամարդու, ով կասկածվում է անչափահաս թուրքի նկատմամբ ենթադրաբար սեռական ոտնձգություն կատարելու մեջ։
  • Թուրքիան փակել էր Սիրիայի հյուսիսային շրջանների հետ հիմնական անցակետերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG