Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում


Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով Սիրիայում ստեղծված իրավիճակն են քննարկել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով նախարարությանը։

Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը թուրք-ադրբեջանական համագործակցությունից բխող հարցերի են անդրադարձել, քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մի շարք այլ հարցեր։

Բաքուն աջակցություն է հայտնում Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ հույս հայտնելով, թե խնդիրները կլուծվեն Սիրիայի ժողովրդի շահերի ու կամքի հիման վրա։

Սիրիայում ստեղծված կացությունը երեկ էլ երկու երկրների առաջնորդներն էին քննարկել։

XS
SM
MD
LG