Թել Ավիվի փողոցներից մեկում տղամարդը հունվարի 21-ին դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք տղամարդու, հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողին ատրճանակով մի կին է վնասազերծել։ Ենթադրվում է, որ կինն աշխատում է ուժային կառույցներում, սակայն դեպքի պահին հերթապահության չի եղել, այլ ուղղակի պատահաբար եղել է մոտակայքում։ Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը սպանվել է խաղաղ բնակիչների կողմից:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել է Մարոկկոյի քաղաքացի Քադի Աբդելազիզը, ում մոտ հայտնաբերվել է ԱՄՆ բնակության թույլտվություն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Իսրայել է մուտք գործել զբոսաշրջային վիզայով հունվարի 18-ին։
"Голос Израиля"-ը գրում է, որ տղամարդը հանցակից է ունեցել։ Ավելի ուշ ոստիկանությունը հստակեցրել է՝ տղամարդը գործել է միայնակ՝ նրա գործողություններն ահաբեկչություն որակել։