Թել Ավիվի Յաֆֆա հին քաղաքում անհայտ անձինք երեկ երեկոյան կրակ են բացել անցորդների վրա։
Իսրայելի ոստիկանությունը սա ահաբեկչություն է որակել։ Բժիշկներն ու լրատվամիջոցները հայտնում են մի քանի զոհերի և վիրավորների մասին։
Ըստ ոստիկանության՝ հարձակվողները երկուսն են եղել, երկուսն էլ «տեղում վնասազերծվել են»։ Ոստիկանությունը հայտնել է չորս զոհի և յոթ վիրավորի մասին։
The Times of Israel-ը, վկայակոչելով Իսրայելի աղետների բժշկության ազգային ծառայությունը, գրում է 8 զոհի մասին։
Իսրայելի շտապօգնության ծառայության գլխավոր տնօրեն Էլի Բինը հայտարարել է, որ կրակոցի երկու դեպք է միաժամանակ գրանցվել, մեկը Երուսաղեմի, մյուսը Գազայի փողոցներում։
Նշվում է, որ գրեթե նույն ժամին Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։