Մատչելիության հղումներ

Թեհրանը ստացել է ԱՄՆ նախագահի նամակը․ Իրանի ԱԳՆ


Իրանի արտգործնախարարության շենքը, արխիվ
Իրանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղարկած նամակը, «այժմ վերանայում է նամակի բովանդակությունը, որից հետո որոշում կկայացվի, թե ինչպես արձագանքել»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային չի մանրամասնել նամակի բովանդակությունը: «Այդ նամակը ստացվել է երեկ երեկոյան և այժմ վերանայվում է», - ասել է գերատեսչության խոսնակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել, և որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին։

Ուղերձը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի միջոցով է փոխանցվել Իրանի ԱԳՆ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG