Մատչելիության հղումներ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին


Թեհրան վերադարձած Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարարության Եվրասիական դեպարտամենտի տնօրենի և հյուպատոսական բաժնի ղեկավարի հետ։

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը հաղորդում է, որ հանդիպումներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր։

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը հուլիսի 15-ից։ Այն դադարեցրել էր աշխատանքը 2023 թվականի հունվարի վերջին, երբ զինված տղամարդը, մտնելով դեսպանատուն, ինքնաձիգից կրակ էր բացել, ինչի հետևանքով մեկ մարդ էր զոհվել։ Բաքուն դա գնահատել էր «ահաբեկչական գործողություն»։ Ադրբեջանցի դիվանագետները վերադարձել էին Բաքու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG