Մատչելիության հղումներ

Թեհրան է ժամանել Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը


Թեհրան է ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած ռուսաստանյան պատվիրակությունը։

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Օվերչուկն Իրանի մայրաքաղաքում երկկողմ հանդիպումներ կունենա այդ երկրի իշխանության ներկայացուցիչների հետ, կմասնակցի Կասպյան տնտեսական համաժողովին, որին Իրանից և Ռուսաստանից բացի ավանդաբար մասնակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ռուս-իրանական հանդիպումների օրակարգում բանկային համագործակցությունն է, ներդրումները, մերձկասպյան երկրների միջև առևտրի զարգացուը, էներգետիկ, տրանսպորտային հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG