Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ցույց է. պատրաստվում են գիշերել խորհրդարանի մոտ


Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմադիրների երթը։ Նրանք ծրագրում են գիշերել խորհրդարանի շենքի մոտ վաղը կայանալիք խորհրդարանական առաջին նիստին ընդառաջ։

Ընդդիմության առաջնորդները պահանջում են թույլ տալ իրենց կողմնակիցների մեքենաների մուտքն ու մասնակցությունը երթին, սակայն ոստիկանները չեն համաձայնում։

Ոստիկանները մի քանի ժամ արդեն իսկ մոբիլիզացվել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Ավելի վաղ ՆԳՆ-ն նախազգուշացրել էր բողոքի ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին, որ կգործի, եթե շենքը արգելափակելու փորձեր լինեն։

«Ոչ ոք չի վախենում Ներքին գործերի նախարարության հայտարարություններից»,- ասել է «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն հրապարակում հավաքված մարդկանց՝ հավելելով, որ ցուցարարները խաղաղ բողոք են հայտնում։

Ընդդիմությունը չի ընդունում մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Մայրաքաղաքի գլխավոր՝ Ռուսթավելի պողոտան փակ է։

XS
SM
MD
LG