Վրաստանում հավատարմագրված դիվանագետները չեն հրավիրվել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իշխող մեծամասնության ներկայացուցիչը հայտարարել է՝ նստաշրջանի բացումը «պետք է տոնի միայն վրաց ժողովուրդը»։
«Այս գործընթացին դեսպանների մասնակցությունը կարևոր չէ», - հավելել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 25-ին։ Վրաստանի բազմաթիվ միջազգային գործընկերներ չեն շնորհավորել «Վրացական երազանքին» ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ պահանջելով հետաքննել քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումները։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները հրաժարավում են ընդունել նաև Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը։