Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող Սադիգովը


GEORGIA -- azerbaijani journalist Afgan Sadygov
GEORGIA -- azerbaijani journalist Afgan Sadygov

Թբիլիսիում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը, հայտնում է «Ազատություն» ռ/կ վրացական ծառայությունը:

Նրա կնոջ՝ Սևինջ Սադիգովայի խոսքով՝ լրագրողը պատրաստվում էր ակցիայի գնալ խորհրդարանի մոտ, սակայն տնից դուրս գալուց հետո կապի դուրս չի եկել: Մի քանի ժամ շարունակ ընտանիքն ու իրավապաշտպանները փորձել են պարզել նրա գտնվելու վայրը։

Նա հավելել է, որ վերջին օրերին ամուսինը նկատել է, որ իրեն հետևում են: Կինը տեղի ունեցածն անվանել է «Ալիևի և Իվանիշվիլիի ռեժիմների կողմից հերթական քաղաքական բռնաճնշում»:

Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն, որը Սադիգովին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում, հաստատել է նրա ձերբակալության փաստը:

Սադիգովը ենթադրաբար ձերբակալվել է Ռուսթավելի պողոտան «ապօրինի փակելու» համար։

Ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել էր անցած տարվա օգոստոսին Բաքվի պահանջով։ Հայրենիքում նա մեղադրվում է շորթման մեջ։ Ինքը՝ Սադիգովը, պնդում է, որ լրագրողական գործունեության համար է թիրախավորվել։

Փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելել էր նրա արտահանձնումը մինչև վերջնական որոշման կայացումը։

Դատարանը նրան ազատ է արձակել կալանքից՝ խափանման միջոցը փոխարինելով գրավով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG