Եվրամիության երկրները հինգշաբթի պաշտոնապես ընդունել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով:
Փաթեթը ներառում է ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման արգելք:
«Սա միջոցառումների կարևոր փաթեթ է, որն ուղղված է Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրներին», - հայտարարել է ԵՄ-ում նախագահող Դանիան:
Փաթեթում ներառված միջոցները ներառում են նաև ԵՄ տարածքում ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու նոր մեխանիզմ, ասվում է հայտարարության մեջ: